Հայկական ստարտափներից մեկը թողարկել է Lfood բջջային հավելվածը, որը թույլ է տալիս ռեստորանում և սրճարաններում պատվեր կատարել հեռախոսի միջոցով` առանց սպասելու մատուցողի միջամտության: Հավելվածի iOS և Android տարբերակները կթողարկվեն շուտով:
Լfood-ը ներկայացնում է ռեստորանների մենյուն հարմարավետ ինտերֆեյսով: ittrend.am-ի հետ զրույցում ստարտափի համահիմնադիր Աբրահամ Հայրապետյանը ասաց, որ այս պահին թիմն աշխատում է հավելվածների և ռեստորանում պատվերներ ընդունող համակարգերի տեխնիկական լուծումների վրա։
«Լուծումները տեսանելի են, և շուտով կարող են Հայաստանում օգտվել մեր հավելվածից, իսկ ապագայում ծրագրում ենք նաև դուրս գալ միջազգային շուկա»,- ասաց համահիմնադիրը: Նրա խոսքով` սկզբնական փուլում ֆինանսապես շատ դժվար կլինի գործածության մեջ մտցնել այնպիսի համակարգ, որն ամբողջապես կբացառի մատուցողների գործոնը, բայց ապագայում թիմը կաշխատի նաև այդ ուղղությամբ: Հավելվածի աշխատանքը պատկերացնելու համար դիտեք տեսանյութը:
[ot-video type=”youtube” url=”https://youtu.be/ku-ZQFBiwwU”]