Բոլորովին վերջերս թողարկված Pokemon GO խաղը կայծակնային արագությամբ առաջին հորիզոնականներ զբաղեցրեց App Store-ում և Google Play-ում: Սակայն այն առայժմ հասանելի է միայն ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում ու մի քանի այլ երկրներում: Իսկ ինչպես բեռնել խաղը, եթե Դուք չեք գտնվում վերոնշյալ երկրներում:
Նշենք, որ Pokemon GO-ն մշակել են Nintendo, The Pokémon Company և Niantic ընկերությունները: Խաղում օգտագործվում են լրացված իրականության տեխնոլոգիաներ: Խաղում պետք է գտնել թաքնված ծիծաղելի արարածներին` պոկեմոններին: Սակայն դա պետք է անել ոչ թե տանը նստած, այլ քաղաքով մեկ վազելով: Խաղում կան հետաքրքիր թաքստոցներ: Խաղի հիմքում է ընկած Niantic ընկերության բավական հայտնի Ingress խաղի տվյալների բազան, ինչը մեծ հնարավորություններ է տալիս նոր խաղին: Խաղի ներսում կազմակերպվում են նաև մրցույթներ:
Եվ այսպես, ինչպես տեղադրել այս խաղը:
iOS օգտագործողները պետք է փոխեն իրենց Apple ID-ի տվյալները:
- Մուտք գործեք «Կարգավորումներ» → «Հիմնական» → «Լեզու և տարածաշրջան» և ընտրեք Ավստրալիա, Նոր Զելանդիա կամ ԱՄՆ:
- Այնուհետև App Store-ում գտեք Pokemon GO խաղը:
- Բեռնեք այն և տեղադրեք:
- Այս քայլերից հետո կարող եք նորից փոփոխել Apple ID-ն:
Android օգտագործողների գործն ավելի հեշտ է. պետք է կարգավորումներում թույլատրել անծանոթ աղբյուրներից հավելվածների տեղադրումն ու բեռնել այս ֆայլը:
Արդեն փորձեցի՞ք խաղալ. կարծիքներով կիսվեք մեկնաբանություններում 🙂