Google ընկերությունը մշակում է նոր օպերացիոն համակարգ, որի մասին առայժմ չի հայտարարել ընկերությունը, սակայն GitHub ծառայությունում տեղադրել են հետաքրքիր անունով ՕՀ-ի մասին տվյալներ: Վերջինս կկոչվի “Pink + Purple == Fuchsia” (վարդագույն + մանուշակագույն == ֆուկսիա):
Հայտնի է, որ Fuchsia ՕՀ-ը, ի տարբերություն Android-ի, Chrome OS-ի և Google-ի այլ օպերացիոն համակարգերի, չի օգտագործում Linux միջուկը: Փոխարենը ՕՀ-ի հիմքում Magenta հիմքն է, որը մշակվել է` որպես ինտերնետային «իրերի» FreeRTOS ու ThreadX ՕՀ-երի մրցակից համակարգ:
Դեռ պարզ չէ, թե Google-ն ինչ նպատակով կօգտագործի Fuchsia ՕՀ-ը: Հայտնի է նաև, որ այն աշխատելու է բոլոր սարքերում:
Աղբյուրը` Android Police