Apple-ը հրապարակել է 2016-ի ընթացքում AppStore-ում ամենահայտնի, ամենաշատ ներբեռնված ու տարածված անվճար հավելվածների ցանկը: Առաջին հորիզոնականում է Էվան Շպինգելի ստեղծած Snapchat-ը, որն իր արդյունքներով գերազանցել է գլխավոր մրակից Facebook-ին: Ի դեպ,նախորդ տարվա հետ համեմատած Snapchat-ը 5-րդ հորիզոնականից միանգամից բարձրացել է առաջին հորիզոնական:
Ցանկում ընդգրկվել են նաև Netflix-ը, YouTube-ը: Այսպիսով ներկայացնում ենք Apple-ի ամենահեղինակավոր ու ամենահայտնի հավելվածների տարվա թոփ տասնյակը:
- Snapchat
- Messenger
- Pokémon GO
- YouTube
- Google Maps
- Pandora
- Netflix
- Spotify Music
Apple-ը նաև ներկայացրել է տարվա սեփական նախընտրությունը: Այսպիսով, iPhone-ի համար լավագույն հավելվածը Prisma-ն է, նկարների հայտնի խմբագրիչը, որը թողարկվելուն պես միանգամիծ մեծ տարածում է գտել:
iPad-ի համար լավագույն հավելվածը Sketchbook Motion-ն է: Ինչ վերաբերվում է Mac-ին, այստեղ գլխավորում է Bear հավելվածը: Հետաքրքրական է, որ Apple TV-ի համար ամենալավը համարվել է Twitter-ը, իսկ Apple Watch-ի համար MySwimPro – Personal Swim Trainer մարզումների համար նախատեսված հավելվածը: