Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով կինոմանների համար նախատեսված լավագույն ծրագրերը` նախատեսված iOS և Android համակարգերի համար:
IMDb Movies & TV (iOS, Android)
Գինը` անվճար
Աշխարհում ամենահայտնի և ազդեցիկ հավելվածներից մեկն է: IMDb-ում հաստատ կգտնեք թե ինչ դիտել երեկոյան: Գրանցվեք, կազմեք ձեր whatchlist-ը, գնահատեք ֆիլմը, ստեղծեք և տարածեք ձեր ֆիլմացանկը, կարդացեք հեղինակավոր կինոքննադատների կարծիքներ ու ռեցենզիաներ, ստացեք կինոաշխարհի ամենաթարմ իրադարձությունների մասին ծանուցումներ: Այստեղ հասանելի է 3 միլիոնից ավելի ֆիլմերի և սերիալների մասին տեղեկություններ: Հասանելի է iOS և Android համակարգերում և անվճար է:
Netflix (iOS, Android)
Գինը՝ անվճար
Ամերիկյան «on demand» ինտերնետային խոշորագույն ցանցի հավելվածի միջոցով հնարավոր է դիտել տարբեր ֆիլմեր և հեռուստահաղորդումներ: Վերջերս Netflix ընկերությոնը նոր հնարավորություն գործարկեց, այժմ բովանդակության մեծ մասը հասանելի է ներբեռնելու և օֆլայն ռեժիմում դիտելու համար: Այս ֆունկցիան անվճար է և հասանելի է բոլոր երկրների բաժանորդներին: Սա շատ սպասված ֆունկցիա էր: Netflix-ը, օգտատերերի բազմաթիվ դիմումներից հետո, վերջապես ներդրեց այն:
Marquee (iOS)
Գինը՝ անվճար
Սա լավ առաջարկ է, բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ֆիլմերը դիտել պրեմիերայից անմիջապես հետո: Այստեղ տեղեկատվության մեծ բազա կա նոր ֆիլմերի մասին, կարող եք գտնել դրանց թրեյլերները, նկարները, պոստերները, սյուժեի նկարագրությունը և դերակատարների մասին: Այս հավելվածով կարելի է նույնիսկ նախապես ամրագրել սպասվող ֆիլմերի տոմսերը կինոթատրոններում, սակայն Հայաստանում այս ծառայությունը հասանելի չէ:
TeeVee 3 (iOS)
Գինը՝ 2.99$
TeeVee 3 –ը լավագույն հավելվածն է սերիալների սիրահարների համար: Այն կհիշեցնի ձեր նախընտրած սերիալի յուրաքանչյուր նոր սերիայի մասին՝ ուղարկելով ծանուցումներ: իսկ եթե չեք ցանկանում ամեն պահի ծանուցում ստանալ, հնարավոր է կարգավորումներում սահմանել ժամանակ, թե երբ TeeVee 3-ը ձեզ կարող է ծանուցումներ ուղարկել:
MyShows.ru (iOS, Android)
Գինը՝ անվճար
MyShows.ru-ն հասանելի է և՛ iOS, և՛ Android համակարգերում: Այստեղ կարող եք հետևել սերիալներ նայելու ձեր պատմությանը, տեսնել քանի սերիա եք դիտել, քանիսն է մնացել, նույնիսկ հաշվել որքան ժամանակ եք ընդհանուր առմամբ տրամադրել սերիալներ դիտելուն: Սա շատ նման է նախորդին, միայն թե այս մեկն անվճար է:
Tubi TV (iOS, Android)
Գինը՝ անվճար
Այս հավելվածը նման է web տարբերակին, սակայն օպտիմալիզացվել է ավելի հեշտ օգտագործելու համար: Կարելի է ընտրել ցանկացած ժանրի ֆիլմ և դիտել: Ինչպես նաև, այն բավարար չափով պարունակում է ֆիլմի նկարագրության, տևողության, թողարկման ամսաթվի, վարկանիշի մասին ինֆորմացիա:
https://youtu.be/83SOb5tnPcQ
Disney Movies Anywhere (iOS, Android)
Գինը՝ անվճար
Disney-ի սիրելի մուլտֆիլմերը, անիմացիոն ֆիլմերը մեկ վայրում, որոնք կարող եք դիտել յուրաքանչյուր սարքավորումով: Այն պարունակում է նաև էկսքլյուզիվ բովանդակություն, որը հասանելի է միայն այս հավելվածում: Հնարավոր է նաև ստեղծել սիրելի ֆիլմերի տեադարան:
Movie Quiz (Android)
Գինը՝ անվճար
Movie Quiz-ը իսկական կինոմանների համար է, տարբեր հարցումների միջոցով կարող եք բացահայտել, որքանով եք տեղյակ կինոաշխարհից: Խաղի սկզբունքը շատ պարզ է. հարկավոր է պատահական ընտրված 4 կադրերից գուշակել ֆիլմը: Փորձե՛ք, հաղթահարե՛ք փուլերը, միաժամանակ սովորե՛ք: Այս հավելվածը անվճար է:
Crackle (iOS, Android)
Գինը՝ անվճար
Այս հավելվածի միջոցով հնարավոր է անվճար դիտել մեծ թվով ֆիլմեր և հեռուստահաղորդումներ, նաև հասանելի են սեփական արտադրության հումորային նախագծեր, ֆիլմեր ևայլն: Կարելի է կազմել ֆիլմերի ցանկ՝ ավելի ուշ դիտելու նպատակով:
Popcornflix (iOS, Android)
Գինը՝ անվճար
Առանց գրանցվելու կարող եք օգտվել հավելվածից: Պարունակում է ավելի քան 700 ֆիլմ, ամեն օր ավելացվում են նորերը: Բազմաժանր ընտրության հնարավորությամբ հավելված է: Հաճախ այն շփոթում են Netflix-ի հետ: Այս հավելվածը կհետաքրքրի նաև հնդկական ֆիլմերի սիրահարներին, քանի որ ունի առանձնացված էջ Բոլիվուդի համար: