Նոր գաղտնի ֆունկցիա Instagram-ում

Instagram-ը գործարկել է նոր հնարավորություն, որը թույլ է տալիս պահպանել այլ օգտատերերի հրապարակումները՝ ավելի ուշ անդրադառնալու նպատակով: Նախընտելի իսնտագարմյան նկարներն ու տեսանյութերը կպահպանվեն առանձին տեղում, որտեղ կարող եք մուտք գործել անձնական էջից:

inst

Հրապարակումների ներքևի աջ անկյունում ավելացել է նոր նշան, այն սեղմելուց հետո հրապարակումը ավտոմատ կերպով կպահպանվի, որը հասանելի կլինի միայն ձեզ:  Ֆունկցիան գաղտնի է, քանի որ դրա մասին չի ծանուցվի հրապարակման հեղինակին և դրանք չեն տեսնի ձեր հետևորդները:

Այն արդեն գործում է  iOS և Android համակարգերում, նախատեսվում է, որ շուտով web տարբերակում նույնպես կավելանա այդ հնարավորությունը: