YouTube-ում տեսանյութեր դիտելն ավելի հարմարավետ դարձնելու համար կան մեծ թվով web-հավելվածներ, բայց ամենահայտնին ու տարածվածը YouTube Options հավելվածն է, որի օգնությամբ հնարավոր է YouTube-ի էջը դարձնել իսկական կինոթատրոն, փոխել ծառայության թաքնված կարգավորումները, ինտերֆեյսի ավելորդ էլեմենտները անջատել, հեռացնել գովազդները և այլն: Այն բազմահազար օգտատերերի սիրելի web-հավելվածներից մեկն է: Սակայն վերջերս YouTube Options-ը դարձել է վճարովի և ժամանակն է փնտրել դրան փոխարինող տարբերակներ:
Առաջարկում ենք լավագույն 3 web-հավելվածներ, որոնք կարող են փոխարինել YouTube Options-ին:
Magic Actions for YouTube (Google Chrome, Mozilla, Opera)
Սա իր հնարավորություններով գրեթե ոչնչով չի զիջում YouTube Options-ին և ի տարբերություն վերջինիս անվճար է:
Հիմնական հնարավորությունները՝
- AutoHD: Նվագարկում է ձեր կողմից ընտրված որոկով
- Ձայնը կարգավորվում է մկնիկի անիվի միջոցով:
- Կինոթատրոնի ռեժիմ, որը թույլ է տալիս կենտրոնանալ միայն տեսանյութի վրա և չշեղվել ավելորդ էլեմենտների վրա:
- Արագ և հարմար սքրինշոթի պահպանում՝ PNG, JPEG և WEBP ֆորմատներով:
- Մեկ սեղմումով «գիշերային/ցերեկային» ռեժիմների անցում:
- Դիտած տեսնյութերի պատմության արագ ջնջում
- Ցիկլային նվագարկում
- Ամենառեյտինգային տեսանյութերի թեմատիկ առաջարկում
- Մեկնաբանություններ թողած օգտատերերի մասին հավելյալ իֆորմացիայի ցուցադրում
- Ավտոմատ նվագարկումն անջատելու հնարավորություն
- Հաղորդագրությունների բլոկը թաքցնելու ֆունկցիա
Enhancer for YouTube (Google Chrome, Mozilla, Opera)
Այս տարբերակը նույնպես առաջարկում է բավականին լավ հնարավորություններ հարմարավետությունը բարձրացնելու նպատակով: Այն չի դանդաղեցնի համակարգչի աշխատանքը:
Հիմնական հնարավորությունները՝
- Ձայնի կարգավորվում է մկնիկի անիվի միջոցով:
- Տեսանյութից գովազդը ջնջելու ֆունկցիա
- Վնագարկման ընթացքում հայտնվող հայտարարությունները ջնջելու ֆունկցիա
- Ավտոմատ նվագարկման անջատելու հնարավորություն
- «Նախաբեռնելու» անջատում
- 4K, HD և ցանկացած այլ նախընտրելի ֆորմատով ավտոմատ նվագարկման հնարավորություն
- Ցիկլային նվագարկում
- Կինոթատրոնի հատուկ ռեժիմ
ImprovedTube (Google Chrome, Opera)
Այս web-հավելվածը YouTube-ի բոլոր հնարավորություններին հասանելուիություն ապահովելուց բացի, մի քանի նոր ֆունկցիաներ է պարունակում, ինչպես օրինակ գաղտնիության հնարավորությունը:
Հիմնական հնարավորությունները՝
- Ընրված որոակով նվագարկում
- Տեսանյութի չափերը կարգավորելու հնարավորություն
- Նվագարկման արագության տոկոսային սահմանում
- Ծանոթագրություններն անջատելու հնարավորություն
- YouTube-ի ցանկացած էլեմենտ անջատելու ֆունկցիա, այդ թվում մեկնաբանությունների, նկարագրության բլոկները և այլն:
- Playlist-ի նվագարկման հավելյալ կարգավորումներ
- Հաջորդ տեսանյութի ավտոմատ նվագարկումն անջատելու հնարավորություն: