IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը ընդունում է հայտեր ISTC Academy ուսումնական ծրագրի համար, որը կմեկնարկի 2017թ. ի փետրվարին:
Ծրագրին կարող են դիմել Հայաստանի բոլոր համալսարանների ուսանողները: ISTC Academy ծրագրի տևողությունը 5 ամիս է: Ուսուցումն իրականացնում է 2 հիմնական ուղղությամբ՝ տեխնոլոգիական և բիզնես:
Տեխնոլոգիական խմբում հնարավոր է սովորել ծրագրավորման հիմունքներ (JavaScript, React, Notejs, Python), տեղեկատվական անվտանգություն, աշխարհագրական տվյալների կառավարում, մեքենայական ուսուցում, Արհեստական Բանականություն, IBM հարթակում ամպային հավելվածի մշակում:
Բիզնես խմբում հասանելի է Բիզնես վերլուծություն և վիճակագրություն IBM SPSS ծրագրի միջոցով, Ֆինանսական վերլուծություն և IBM Cognos, Բիզնես պրոցեսների կառավարում, IBM BPM նախագծերի կառավարում, Թվային մարքեթինգ և սոցիալական ցանցերի անալիտիկա դասընթացները:
Հայտը կարող եք լրացնել այստեղ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 15-ն է:
Որպես արդյունք, տեխնոլոգիական և բիզնես խմբերի ուսանողները կստեղծեն համատեղ նախագիծ, որը հետագայում կարող է դառնալ ստարտափ: