Լաս Վեգասում կայացած ամենամյա CES սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսը բացեց տեխնոտարին: Ինքնակառավարվող մեքենաներից մինչև անհավանական կարողություններով օժտված ռոբոտներ և ոչ միայն: itTrend-ը ներկայացնում է CES 2017-ին ներկայացված ուշադրության արժանի ինովացիոն յուրօրինակ նորույթները:
Proof
CES 2017-ի հետաքրքիր բացահայտումներից մեկն այս գադջեթն է, որւ թույլ է տալիս չափել և վերահսկել օրգանիզմում ալկոհոլի քանակությունը: Այս խելացի թևնոցը հատուկ ծանուցումներ է ուղարկում սմարֆոնին արյան մեջ ալկոհոլի քանակի ավելացման մասին:
Moen U
Սմարթֆոնով այժմ հնարավոր կլինի կառավարել Moen U խելացի ցնցուղը: Այն հնարավորություն է տալիս ղեկավարել ջրի ջերմաստիճանը, ճնշումը, հոսքի տևողությունը լոգանք ընդունելիս: Սակայն միայն դրանով չի սահմանափակվում:
https://youtu.be/qIBnbPJSBtQ
Cerevo Taclim
Cerevo Taclim կոշիկի չափը 290х140х100 մմ է, այն կրում է հատուկ վիբրաշարժիչներ, շարժման սենսորներ: Այս կոշիկի միջոցով հնարավոր է զգալ տարբեր մակերեսներ, որոնց վրայով վիրտուալ իրականությունում շարժվում, քայլում եք: Նպատակն է՝ փոխանցել իրական զգացողություններ վիրտուալ խաղերի ժամանակ:
Razer Project Valerie
Razaer նոթբուքն ունի 3 էկրան, 2 կողմերից ներկառուցված են 17,3 դյույմանոց IGZO դիսփլեյով էկրաններ: Այն կշռում է 5կգ: Նախատեսված է խաղերի համար, ունի NVIDIA GeForce GTX 1080 վիդեո քարտ:
Desktop Companion Robot Panasonic
Panasonic ընկերությունը ներկայացրել է ձվի տեսքով ռոբոտ, որը հասկանում է ձայնային հրահանգներ, կարող եք զրուցել հետը, միասին դիտել ֆիլմեր և այլն: Մարտկոցի լիցքավորևումը պահպանվում է 6 ժամ, սակայն ֆիլմեր դիտելու պարագայում այն ավելի շուտ կլիցքաթափվի:
Kuri
Այս փոքրիկ ռոբոտը կարող է դառնալ ընտանքի նոր անդամը: Kuri-ն Bosch ընկերության արտադրանքն է, որը հասկանում է ձայնային հրահանգները, արձագանքում դրանց գլխի շարժումներով, կարող է խաղալ երեխայի հետ, ստուգել, թե ինչով է զբաղված երեխան, նաև հետևել տանը ձեր բացակայության ընթացքում:
Polaroid Pop
Polaroid ընկերությունը մշակել է նոր Polaroid Pro տեսախցիկը` ներկառուցված տպիչով, որն անմիջապես կտպի նկարը: Վաճառքը նախատեսվում է տարվա վերջում:
Plume Labs
Այս սարքավորումը օդի աղտոտվածությունը չափելու համար է, կօգնի վարել առողջ ապրելակերպ: Այն սմարթֆոնի հետ կապվում է հատուկ հավելվածով: Այն ունի ինտերակտիվ քարտեզ, որի միջոցով կարելի է տեսնել թե որտեղ որքան է աղտոտված օդը: Այն ծանուցումների միջոցով նաև կտեղեկացնի վտանգների դեպքում: Առաջարկվում է օգտագործել երեխայի ննջասենյակում, նաև մարզումների ու ճանապարհորդությունների ընթացքում:
Clear Flight Solutions‘ Robird
Սա թռչունի նմանությամբ պատրաստված ռոբոտ դրոն է՝ օդակայններում կիրառության համար: Այս ռոբոտը թևերը թափահարելով կարող է վախեցնել և քշել բոլոր վայրի թռչուններին, որոնք կարող ենք վտանգավոր սպառնալիք դառնալ օդանավերի թռիչքների և վայէջքների ժամանակ:
https://www.youtube.com/watch?v=-gc8kBmzOOI
Kerastase Hair Coach
Սա խելացի սանր է, որը հոգում է մազերի և գլխամաշկի առողջության պահպանման և վտանգների հայտնաբերման համար: Nokia-ն անցյալ տարի գնել էր Withings առողջ ապրելակերպի համար խելացի սարքավորումներ արտադրող ընկերությունը: Խելացի սանրը այս ընկերության մասնագետներն են մշակել համագործակցելով L’Oreal ընկերության հետ: