Eurasia Mobile Challenge-ի եզրափակիչը կկայանա հունվարի 25-ին

Հունվարի 25-ին Երևանում կանցկացվի «Eurasia Mobile Challenge» տարածաշրջանային մրցույթի եզրափակիչը, որը ուղիղ կհեռարձակվի YouTube-ով, այն կարող եք դիտել այս հղումով:

Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից կիսաեզրափակչի 24 հաղթող թիմերը կմցեն  1-3-րդ մրցանակային տեղերի համար:

Հաղթող թիմերը կստանան դրամական պարգևներ՝ համապատասխանաբար 20.000, 15.000 և 10.000 դոլար, ինչպես նաև սարքավորումներ և Բարսելոնայում անցկացվող Global Mobile Challenge-ի մասնակցության անճար ուղեգիր, որը կկայանա փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը։

Հայաստանից Eurasia Mobile Challenge-ի եզրափակչին մասնակցելու են մրցույթին գրանցված 58 թիմերից տեղական հանձնաժողովի ընտրած Earlyone, Terreva և Certifire հաղթող թիմերը:

«Eurasia Mobile Challenge»-ը երկրորդ տարին է, ինչ իր շուրջն է համախմբում ՏՏ ոլորտի փորձագետներին և երիտասարդ ձեռնարկատերերին` դառնալով փորձի փոխանակման հարթակ, այն առիթ է ընձեռում սկսնակ ստարտափներին կատարելագործել իրենց բիզնես մոդելները և ներկայացնել իրենց նախագիծը միջազգային հարթակներում:

Նշենք, որ «Eurasia Mobile Challenge» մրցույթն իրականացվում է «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում և նպատակ ունի աջակցել երիտասարդներին իրականություն դարձնել իրենց գաղափարներն` օգտագործելով թվային տեխնոլոգիաները։

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ eurasiamobilechallenge.com կայքում: