Հունվարի 20-22-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Global Game Jam խաղերի միջազգային հեքեթոնը, որին մասնակցեց մոտ 30 մասնակից: Նրանք բաժանվել էին 5 թիմերի և 48 ժամվա ընթացքում ստեղծել նոր խաղեր։
Խաղերի թեման ալիքներն էին և չնայած թեման նույնն էր բոլորի համար, սակայն խաղերը միմյանցից շատ տարբեր են: Խաղերը կապված են ձայնային, լուսային, ծովային ալիքների և նույնիսկ ձգողականության ուժի հետ, որով մասնակիցները ցույց են տվել իրենց ստեղծագործ միտքն ու ստեղծել հետաքրքիր խաղեր:
Ստեղծվել են հետևյալ խաղերը՝
- Psychedelic Waves
- Star catchers
- Noizes
- Reach 2 Sea
- The Fault in Our Waves
- Breaktrough wave
Նշենք, որ այս հեքեթոնը կազմակերպվում է 2009թ․-ից և 2016թ․-ի հունվարին GGJ-ին մասնակցել են 93 երկիր, կազմակերպվել է 630 վայրում։ 2017թ-ին մասնակցելու են 98 երկիր՝ այդ թվում նաև Հայաստանը։ Միջոցառման կազմակերպիչներն են Noor Games-ը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և EPIC կենտրոնը:
Նունե Գրիգորյան