Հայկական սթարթափերի համար նոր աքսելերացիոն ծրագրի հնարավորություն՝ եվրոպական շուկայում առաջխաղացման հեռանկարով:
EIF-ը և ISTC տեխնոլոգիաների կենտրոնը հոլանդական Crosspring աքսելերատորի հետ հայտարարում են համատեղ աքսելերացիոն ծրագիր հայկական սթարթափերի համար նախատեսված:
Ծրագրի նպատակն է աջակցել հայկական սթարթափերի առաջխաղացումը եվրոպական շուկայում և նպաստել տեխնոլոգիական բիզնեսների զարգացմանը: Ծրագրին կմիանան և մասնակիցներին իրենց խորհուրդներով կուղորդեն նաև Crosspring-ի մենթորները:
Մրցույթին կարող են մասնակցել հայկական սթարթափեր, որոնք ունեն արդեն մշակված արտադրանք և բիզնես նախագիծ հետևյալ ոլորտներում՝
- Արհեստական բանականություն
- Կիբերանվտանգություն
- Հավելյալ իրականություն (AR)/ վիրտուալ իրականություն (VR)
- BI (Business Intelligence) / Big Data
- Ֆինանսական տեխնոլոգիաներ
Դիմորդները պետք է նաև հետաքրքրված լինեն ԵՄ շուկայով և ունենան պոտենցիալ այդ շուկայում աճելու համար:
Ընտրության հիմնական չափանիշներն են.
- Արտադրանքի նորարարություն
- Հմտությունների հավասարակշռվածություն թիմի անդամների միջև
- Արդադրանքի/տեխնոլոգիայի զարգացման մակարդակ
- Միջազգային զարգացման պլաններ՝ հատկապես եվրոպական շուկայում
- Ծրագրի/արտադրանքի մեծացման պոտենցիալ
Աքսելերացիոն ծրագրին կարող են մասնակցել առավելագույնը 12 թիմ: Այսնուհետև կկայանա Դեմո օր, որի ընթացքում կընտրվի 1-2 թիմ՝ Նիդեռլանդներ մեկնելու և Crosspring-ում 1 շաբաթ անցկացնելու, հոլանդական բիզնես միջավայրին ծանոթանալու, ինչպես նաև պոտենցիալ հաճախորդների ու բիզնես գործընկերների հանդիպելու համար:
Հետաքրքրված բոլոր սթարթափերը պետք է լրացնեն հայտադիմումը մինչև մարտի 15-ը:
Նշենք, որ մինչ այժմ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ակսելերացիոն և ինկուբացիոն ծրագրերին մասնակցել են 500 թիմ և կազմակերպություն, որոնց մեծ մասը ստեղծում է միջազգային շուկայի պահանջներին համապատասխան մրցունակ լուծումներ ու արտադրանք: