Ապրիլի 26-27 –ը Իսպանիայում (Սալամանկա) անցկացվելիք Startup Olé կոնֆերանսին բացառիկ հնարավորությամբ կարող են մասնակցել հայաստանյան 10 սթարթափ՝ եվրոպական սթարթափ էկոհամակարգում ներգրավվելու հեռանկարով:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը ՁԻՀ-ի և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ հրավիրում է ՏՏ շուրջ 10 հայաստանյան սկսնակ ընկերությունների (սթարթափների) մասնակցելու Իսպանիայում, Սալամանկայում 2017թ-ի ապրիլի 26-27 կայանալիք Startup Olé կոնֆերանսին:
Startup Olé-ն երկօրյա տեխնոլոգիական և ձեռնարկատիրական ուղղվածության միջոցառում է:
Նպատակն է կապեր ստեղծել սթարթափ ընկերությունների միջև, ինչպես նաև ձևավորել փոխշահավետ գործընկերություն վերոնշյալ ընկերությունների հիմնադիրների և սերիական արտարդրություն իրականացնող ձեռնարկատերերի միջև, որոնք կարող են հանդես գալ իբրև մենթոր և բիզնես խորհրդատու՝ օգնելով նրանց ընդլայնել իրենց գործունեությունը:
Այն կապեր է ձևավորում սթարթափ ընկերությունների, տեխնոլոգիական/թվային տեխնոլոգիաների բնագավառում բացառիկ ունակություններով օժտված անձանց և խոշոր ընկերությունների, ներդրողների ու բիզնես աքսելերատորների միջև:
Մասնակցությունը միջոցառմանը բազմաթիվ առավելություններ կտա սթարթափ ընկերություններին, այդ թվում.
- Տարածք՝ սթարթափը ներկայացնելու համար (ավելի քան 1000 այցելու 2 օրերի ընթացքում)
- Հանրությանը տարբեր միջոցներով առավել հանրածանոթ դառնալու հնարավորություն (ընկերության պատկերանիշի տեղադրումը վեբկայքում, տեղեկագրեր, գրառումներ սոցիալական ցանցերում և այլն),
- Startup Olé –ի շրջանակում անցկացվող ծրագրերի մրցույթ-պրեզենտացիաներին մասնակցելու հնարավորություն
- Խոշոր ընկերությունների և ներդրողների հետ համագործակցության հաստատմանը նվիրված միջոցառմանը մասնակցելու հնարավորություն:
Միջոցառման մասնակցության հետ կապված ծախսերը (ճանապարհածախս, հյուրանոց, մուտքի արտոնագիր) մասնակից սթարթափների համար կհոգա «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: Startup Olé-ի շրջանակում ներկայանալու համար առնվազն 50 եվրոյի չափով սեփական ներդրումը պարտադիր է:
Մրցույթին կարող են մասնակցել ՏՏ հայաստանյան սկսնակ ընկերությունները: Դիմող ընկերությունները պետք է գտնվեն աճի, զարգացման փուլում կամ վերջիններիս կողմից արտադրվող ապրանքները պետք է առնվազն վայելեն որոշակի հաջողություն և ունենան աճի լուրջ պոտենցիալ:
Ընտրության հիմնական չափորոշիչներն են.
- Վերջին 12 ամիսներին արձանագրված աճը նկարագրող նյութ
- Դեպի միջազգային, հատկապես Եվրոպական շուկա ընդլայնվելու պոտենցիալ
- Արտադրության ծավալները մեծացնելու և արտաքին աղբյուրներից կապիտալ ներգրավելու պոտենցիալ
- Ընկերությունը ներկայացնելու կարողություն, այդ թվում նաև գործարար անգլերենի իմացություն:
Վերջին փուլ հասած 15 կազմակերպությունների ընտրությունը պետք է իրականացվի հանձնաժողովի կողմից, որոնցից 10 հաղթող կազմակերպությունների վերջնական ընտրությունը կիրականացվի Startup Ole-ի և Startup Europe-ի կողմից:
Շահագրգիռ բոլոր սթարթափ ընկերությունները կարող են դիմել լրացնելով առցանց դիմումը և տրամադրելով հղում՝ առավելագույնը 20 PowerPoint սլայդից կազմված սթարթափի վեաբերյալ պրեզենտացիային (pitch deck):
Դիմումների վերջնաժամկետն է մարտի 15-ն է:
Ժամանակացույցը՝
- Մարտի 17-ին կընտրվեն վերջին փուլ անցած ընկերությունները
- Մարտի 19-ին կըտրվեն հաղթողները
- Մարտի 20 — ապրիլի 20. Խմբերի նախապատրաստում՝Ադմինիստրատիվ բնույթի/ ուղևորության կազմակերպմանն առնչվող խնդիրների կարգավորում: Սթարթափ ընկերությունների նախապատրաստում՝ Startup Olé –ին (բիզնես ծրագրերի պրեզենտացիաներ, ներդրումային առաջարկներ, պոտենցիալ ներդրողների, խոշոր ընկերությունների հետ հանդիպումների վերաբերյալ պայմանավորվածություններ և այլն)
- Ապրիլի 25 — 28-ը ուղևերություն Սալամանկա, Իսպանիա
- Մայիս 3-ին կկայանա արձագանքներին և հետագա քայլերին նվիրված միջոցառում Երևանում
Նշեննք, որ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: