Ինչպե՞ս Telegram-ով ուղարկել վիդեո հաղորդագրություն

Telegram-ում վերջերս հայտնվեց աուդիոզանգերի երկար սպասված ֆունկցան: Այժմ հայտնի մեսենջերում նախատեսվոմ է ավելացնել ևս մեկ գործառույթ՝ կարճ տեսահաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը: Սա դեռևս հասանելի չէ մեսենջերի հիմնական հավելվածում բոլոր օգտատերերի համար, սակայն հնարավոր է օգտվել այդ ֆունկցիայից: Ներկայացնում ենք, թե ինչպես:

Կարճ տեսանյութեր ուղարկելու ֆունկցիան արդեն իսկ հասանելի է Telegram-ի beta տարբերակում: Այն փորձարկել կարող է յուրաքանչյուր ցանկացող: Դրա համար անհրաժեշտ է հավելվածում գտնել Telegram Beta Blog ալիքը (որոնման համար մուտքագրեք tgrambeta անունը) և բաժանորդագրվել: Սա անելուց հետո էջում գտեք հավելվածի վերջին beta-տարբերակի հղումը և ներբեռնեք այն: Նշենք, որ թեստային տարբերակը և հիմնական հավելվածը աշխատում եմ միմյանց չխանգարելով:

Տեսանյութեր ուղարկելու համար պետք է մեկ անգամ սեղմել խոսափողի տեսքով նշանի վրա, այն կփոփոխվի և կդառնա տեսախցիկ և ավտոմատ կերպով կբացվի դիմային տեսախցիկը, կոճակը սեղմած պահելու ընթացքում այն կտեսագրի և թողնելուն պես տեսահաղորդագրությունը կուղարկի զրուցակցին:  Տևողությունը չպետք է գերազանցի 1 րոպեն:

Այն պատկերվում է կլոր ձևով, այնպես ինչպես Viber-ում: Դիտելու համար պետք է սեղմել վրան: Ահա թե ինչպես կարելի է տեսահաղորդագրություն ուղարկել Telegram մեսենջերով:

Դեռևս հայտնի չէ, թե երբ այս ֆունկցիան հասանելի կլինի բոլոր օգտատերերին հիմնական հավելվածում: