ՏՏ ընկերությունների միջև փեյնտբոլի սիրողական մրցաշար կանցկացվի

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) և ԼԵԳԵՈՆ փեյնտբոլի ակումբն առաջին անգամ կազմակերպում են ՏՏ ընկերությունների միջև փեյնտբոլի սիրողական մրցաշար:

Մրցաշը կանցկացվի հունիսի 17-ին և 18-ին, Սևանա լճի ափին՝ «Լեգիոն» փեյնբոլի ակումբի տարածքում: Մրցաշարին կարող են մասնակցել միայն ՏՏ ոլորտի ընկերություններ, յուրաքանչյուր թիմում՝ մինչև 8 հոգի, թիմերի առավելագույն քանակը՝ 12:

Խաղը կվարեն արհեստավարժ զինվորական մասնագետներ, իսկ խաղի ամբողջ ընթացքը կմեկնաբանի հաղորդավար Էրիկ Անթառանյանը:  ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մասնակիցների հետ կանցկացնի կրակային պարապմունքներ և ռազմական մարտավարության վարժանքներ:

Խաղացողների հետ կանցկացվի անվտանգության համապատասխան դասընթաց-հրահանգավորում:

Առաջին տեղը զբաղեցրած թիմը կստանա որսորդական զենք, գավաթ և պատվոգրեր, իսկ երկորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ օդամղիչ զենք, գավաթ, պատվոգրեր: Պարտվողների համար կանցկացվեն կրակային պարապմունքներ:

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղմամբ: