TSD ընկերությունը բացել է դռները բոլոր երեխաների առջև

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, 8-14 տարեկան բոլոր հետաքրքրասեր դպրոցականները «Կրտսեր Մերգելյան ակումբ» նախագծի շրջանակներում հնարավորություն ունեցան իրենց օրն անցկացնելու նորագույն տեխնոլոգիաների աշխարհում: TSD ընկերությունն իր դռները բացել է բոլոր երեխաների առջև:

Երեխանրը հնարավորություն են ունեցել շրջել ArmPhone, ArmTab և այլ նորարական սարքավորումների արտադրամասում, կատարել գիտական փորձեր, VR ակնոցներով ծանոթացել վիրտուալ իրականության հետ, հավաքել էլեկտրոնիկա:

 

Նշենք, որ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Կրտսեր Մերգելյան ակումբ» նախագիծը մեկանրկել է այս տարվա փետրվարից:

«Կրտսեր Մերգելյան ակումբը» 8-14 տարեկան, հետաքրքասեր երեխաներին հրավիրում է ամռան ընթացքում ստեղծել համակարգչային խաղեր, սովորել ծրագրավորման հիմունքներ, 3D մոդելավորում և դիզայն:  Պիլոտային ծրագիրը կմեկնարկվի հունիսի 12-ին:

Այս մասին itTrend-ին հայտնեց TSD ընկերության փոխտնօրեն Մարինե Թորոսյանը. «Մենք փորձում ենք երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնել նորագույն տեխնոլոգիաների հանդեպ, ոչպեսզի նա օգտագործի իր երևակայությունը, գիտելիքները: Տեսնելով և մասնակցելով արտադրական պրոցեսին, գործնականում փորձելով ինքնուրույն հավաքել սմարթֆոն կամ էլ ստեղծելով որևէ խաղ՝ երեխաների մոտ կրթվելու մոտիվացիա է առաջացնում, բարձրացնում է նրա ինքնագնահատականը և հավատը սեփական ուժերի հանդեպ»:

Մարինե Թորոսյանի խոսքով՝ նման միջոցառումները և նախաձեռնությունները շարունակական են լինելու և ավելի մեծ թվով երեխաների է ներառելու:

Նունե Գրիգորյան