TEDx-ը վերադառնում է Գյումրի հունիսի 18-ին

TEDxGyumriYouth միջոցառումը տեղի է ունենալու հունսի 18-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում՝ «Ճշմարտություն և միֆեր» խորագրի ներքո։ Միջոցառումը պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED կազմակերպության կողմից և առաջնորդվում է TED-ի` «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով:

​Այս տարվա TEDxGyumriYouth միջոցառման խոսնակները կխոսեն ամենատարբեր թեմաներից, սկսած տղաների նկատմամբ խտրականությունից մինչև կյանքի կրիտիկական իրավիճակներում որոշումներ կայացնելուց։​

TEDx-ը տեղական, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: TEDx միջոցառումների ընթացքում կենդանի ելույթ ունեցող բանախոսների և TEDTalks տեսանյութերի ցուցադրման համադրումը ունկնդիրների միջև իմաստալից քննարկման և կապի առիթ է ստեղծում:

Նշենք, որ TEDxGyumriYouth միջոցառումը հնարավոր է դարձել Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ՝  «Հոգատարություն հանուն հավասարության»  ծրագրի շրջանակներում։