Վիրտուալ էքսկուրսիա Միջազգային տիեզերակայանում. Google-ի նոր նախագիծը (տեսանյութ)

Google-ը ներկայացրել է վիրտուալ էքսկուրսիա Միջազգային տիեզերակայանում, որի ընթացքում կարող եք ազատ շրջել տիեզերակայանի 15 մոդուլներում, ծանոթանալ միջավայրին, աշխատանքն ապահովող սարքավորումներին:

Տիեզերակայանի  առանցքային օբյեկտների վրա սեղմելով՝ էկրանի ձախ հատվածում անգլերենով ներկայացվում է տեղեկատվություն դրանց նշանակության, պատմության մասին: Ինչպես նաև ներկայացված է հետաքրքիր ինֆորմացիա տիեզերագնացների առօրյա կենցաղի մասին: Google-ը նմանատիպ տեղեկատվություն առաջին անգամ է ներկայացնում:

Տիեզերագնացները այս նախագծի համար նկարահանումները կատարել են հենց այն ժամանակ, երբ SpaceX-ի Dragon տիեզերանավը կցված է եղել Տիեզերակայանի մոդուլներից մեկին, այսպիսով սա հնարավորություն է տալիս տեսնել դեպի տիեզերք բեռնափոխադրումների ընթացքը:

«Մենք ամբողջ աշխարհը քարտեզագրել ենք և իրականում ցանկանում էինք հասկանալ՝ էլ որտե՞ղ կարելի է հայտնվել հետագայում: Եվ ինչու՞ ոչ տիեզերքում»,-նշել է Google Maps-ի Street view-ի տեխնիկական ղեկավար Մեթյու Փոմերը:

Եթե ցանկանում եք վիրտուալ շրջայց կատարել Միցազգային տիեզերակայանում, տեսնել ամենը ներսից, ապա պետք է հետևել NASA-ի կորդինատներին Google Maps-ում: