Startup Institute-ն իր կենտրոնները տեղափոխում է Հայաստան և Բելգիա

Բոստոնից Startup Institute խոշոր սթարթափ ինստիտուտն իր տեխնոլոգիական նախապատրաստման կենտրոնները տեղափոխում է Հայաստան և Բելգիա։ Ինովացիոն էկոնոմիկայի զարգացմանն ուղղված բոստոնյան ընկերությունը, bostonglobe.com-ի հաղորդմամբ, անցյալ տարի փակել է իր կենտրոնը Չիկագոյում և որոշել է կենտրոնանալ Հայաստանի և Բելգայի վրա՝ ստեղծելով նոր կենտրոններ։

Startup Institute-ի գործադիր տնօրեն Ռիչ ԴիՏիերիի (Rich DiTieri) խոսքով՝ Հայաստանում կենտրոնը կաշխատի առանձին ընկերությունների համար իր ծրագրերի լիցենզավորման սկզբունքով: Startup Institute-ը կներդնի իր ուսուցման ծրագիրը Հայաստանում և Բելգիայում, մասնավորապես Microsoft-ը կվճարի այդ երկու երկրներում ինովացիոն կենտրոնների համար ինստիտուտի նախապատրաստման ծրագիրն օգտագործելու իրավունքի համար։

Այդ երկու երկրների համար ներկայումս մշակվում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի սթարթափների զարգացմանն ուղղված ուսումնական նոր ծրագրեր: