Google-ը ներկայացրել է Android 8.0 Oreo-ի վերջնական տարբերակը

Google-ը բացահայտել է Android օպերացիոն համկարգի 8-րդ տարբերակը: Այն անվանվել է Oreo: Google-ը օնլայն-պրեզենտացիայի ընթացքում ցույց է տվել Android 8-ի վերջնական տարբերակը: Ընկերությունը դեռևս չի հայտնել՝ երբ մոբայլ սարքավորումներում թարմացված տարբերակը կգործարկվի: Այն կթողարկվի  Pixel-ի, Pixel XL-ի, Nexus 5X-ի ու 6P-ի, Pixel C-ի և Nexus Player-ի համար: Թարմացված տարբերակն արդեն հնարավոր է գործարկել ինքնուրույն: Նորբեռնման հղումը և ցուցումները հասանելի են այստեղ:

Ինչպես նաև Google-ն արդեն համագործակցում է Essential, Nokia, Huawei, HTC, Kyocera, LG, Motorola, Samsung, Sharp և Sony ընկերությունների հետ, որպեսզի մինչև տարեվերջ սարքավորումներում ՕՀ-ն թարմացվի մինչև Android 8.0 Oreo:

Համակարգը դարձել է ավելի արագ՝ Vitals ֆունկցիայի շնորհիվ: Ընդլայնվել են ծանուցումների հետ աշխատանքի հնարավորությունները: Հայտվնել է «նկարը նկարի վրա» ռեժիմ, որը թույլ կտա առանձին փոքրիկ պատուհանով դիտել տեսանյութեր՝ միաժամանակ կատարելով այլ գործողություններ: