«Ռոստելեկոմը» նպաստում է ոլորտի մասնագիտական կրթության զարգացմանը Հայաստանում

Նոր տեխոնոլոգիաների ուսումնասիրությունն սկսվում է բուհից և պատշաճ տեխնիկայով կահավորված դասասենյակները նպաստում են պրակտիկ գիտելիքների ձեռքբերմանն ու կատարելագործմանը։

Սեպտեմբերին ուսանողների առջև իր դռներն է բացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նոր հիմնանորոգված համակարգչային սրահը։ Այս համակարգչային սրահը կահավորված է ժամանակակից մասնագիտական ցանցային սարքավորումներով և համակարգիչներով։

Սրահը նորոգվել ու կահավորվել է համալսարանի և «Ռոստելեկոմ» Հայաստանի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, և այսօր արդեն բուհի ուսանողները ոչ միայն կարող են պրակտիկան անցնել «Ռոստելեկոմի» տվյալների կենտրոնում, ծանոթանալ ժամանակակից սերվերային հանգույցներին և տեխնոլոգիական լուծումներին, այլ նաև իրենց իսկ բուհում դասերի ընթացքում գործարկել ու կիրառել սարքավորումներ, որոնք հետագայում իրենց աշխատանքի մի մասն են կազմելու։

«Ռոստելեկոմ»-ի կողմից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին դեռ ապրիլին էին փոխանցվել Cisco Systems ցանցային սարքավորումներ և համակարգիչներ արհեստավարժ դասախոսական կազմի միջոցով կրթական գործընթացն առավել բարձրակարգ կազմակերպելու նպատակով, դասասենյակի նորոգումն իրականացվել է հաջորդիվ։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Ռոստելեկոմ» Հայաստանի միջև փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել՝ ի նպաստ բուհի զարգացման և փոխգործակցության։

Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվածություններ էին ձեռք բերել գործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով և նպաստելու մասնագիտական կրթության զարգացմանը հանրապետությունում։