Volterman Smart Wallet-ը կգործի «Ալյանս» ազատ տնտեսական գոտում

Volterman Smart Wallet-ը միանում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտուն: Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ՝ «Էռա Թեքնոլոջիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաներով «խելացի դրամապանակներ» և աքսեսուարներ արտադրելու համար:

Թույլտվության գործողության ժամկետը սահմանվել է 5 տարի: Արտահանման հիմնական ուղղություններն են ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան եւ Սինգապուրը։

Ընկերությունը նախատեսում է իրականացնել մոտ 2.3 միլիոն ամերիկյան դոլարի չափով ներդրումային ծրագիր, որի շրջանակներում պետք է ստեղծվի 15 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, հետագայում՝ մինչև 50: