Virgin Group-ը կհամագործակցի Hyperloop One-ի հետ: Անգլիացի գործարար և ներդնող, միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը ներդրում է կատարել Hyperloop One հիպերարագ գնացքի նախագծում: Կողմերը չեն բացահայտել ներդրման չափը, հայտնի է, որ նախագծի անունը կփոխվի դառնալով Virgin Hyperloop One:
Introducing @Virgin @HyperloopOne – the world's most revolutionary train service https://t.co/aac70ry2oF pic.twitter.com/roC5Ay8RpF
— Richard Branson (@richardbranson) October 12, 2017
Ռիչարդ Բրենսոնը նշել է, որ ամռանը այցելել է թեստավորման տարածք և անձամբ ներկա է եղել նոր տեխնոլոգիայի փորձարկումներին, տպավորվել դրանցով և այժմ պլանավորում է այդ առաջադեմ տեխնոլոգիան ուղևորափոխադրման գլոբալ համակարգ վերածել:
Նշվում է, որ փորձարկումների 2-րդ փուլում գնացքը կարողացել է հատուկ թունելում զարգացնել 310 կմ/ժ արագություն 436 մետր հեռավորության վրա: Այդպիսով 1,86 վայրկյանում կարող է զարգացնել 100 կմ/ժ արագություն: