Sevan Startup Summit-ը դուրս է գալիս միջազգային հարթակ

2018թ. սկզբին Արաբական Միացյալ Էմիրություններում կանցկացվի Seaside Startup Summit: Sevan Startup Summit-ը մեծացնում է աշխարհագրությունը և դուրս գալիս միջազգային հարթակ: Նախատեսվում է սամմիթը կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում՝ ծովափնյա շրջաններում, ինչով պայմանավորված՝ Հայաստանից դուրս անցկացվելիք միջոցառումները կունենան Seaside Startup Summit անվանումը։

Startup Armenia հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը, RAK Incubation and accelerator կազմակերպության հիմնադիր տնօրեն Հիշամ Մ․ Հ․ Սաֆադին և Ռաս ալ-Խայմա տնտեսական զարգացման դեպարտամենտը՝ ի դեմս շեյխ Մուհամեդ բին Քայեդ ալ-Քասիմի և Աբդուլռահման աշ-Շայեբ ալ-Նաքբիի, ստորագրել են համագործակցության հուշագիր։

«Sevan Startup Summit-ի միջազգային հարթակ դուրս գալը ոչ միան Startup Armenia-ի եւ մեր գործընկերների ձեռքբերումն է, այլ նաև ողջ հայկական ստարափ էկոհամակարգի միջազգայնացմանն ուղղված կարեւոր քայլ է։ Մյուս տարի մենք պատրաստվում ենք սամմիթն անցկացնել մի շարք այլ երկրներում և հուսով ենք, որ այդ միջոցառումները մեծապես կնպաստեն հայկական ստարտափ էկոհամարգի եւ ԱՄԷ-ի ու մյուս երկրների ստարտափ համակարգերի հետ առավել սերտ համագործակցությանը»,- նշել է Startup Armenia-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը:

Հուշագրով կողմերը պայմանավորվել են աջակցել միմյանց Հայաստանում և ԱՄԷ-ում սթարթափ էկոհամակարգի կայացմանն ու զարգացմանն ուղղված գործունեությունում։ Հատկանշական է, որ հուշագիրը ստորագրվել է նմանատիպ համագործակցության արդյունք հանդիսացող Startup Weekend RAK միջոցառման ընթացքում, որի գործընկերերի թվում է նաեւ Startup Armenia հիմնադրամը։