Vkontakte-ում կրճատվել է ֆոնային ռեժիմում անվճար երաժշտություն լսելու ժամանակը

Vkontakte սոցցանցում կրճատել են անվճար երաժշտություն լսելու ժամանակը ֆոնային ռեժիմում: Նախկին 1 ժամի փոխարեն՝ օրվա ընթացքում հնարավոր կլինի լսել մինչև 30 րոպե: Սահմանափակում է մտցվել նաև Odnoklassniki.ru սոցցանցում: Նշենք, որ խոսքը մոբայլ հավելվածների մասին է, web-տարբերակում նվագարկման սահմանափակումներ դեռևս չեն մտցվել:

Այս մասին գրում է vc.ru-ն՝  Mail.Ru Group-ին և երգերի իրավատերերին կապող United Media Agency (UMA) միջնորդ-ընկերության ներկայացուցիչներին հղում տալով. «Երաժշտական ծառայության բաժանորդագրությունները թույլ է տալիս երգերի հեղինակներին և կատարողներին գումար աշխատել իրենց ստեղծագործությունների համար: Խոշոր լեյբլների հետ համագործակցության շնորհիվ՝ մենք շարունակում ենք զարգացնել և հարստացնել երաժշտական շտեմարանը որակյալ ձայնագրություններով»:

Սահմանափակումը հանելու համար հարկավոր է բաժանորդագրվել Boom ծառայությանը, որի արդյունքում ձայանգրությունները գովազդային ընդհատումներ չեն ունենա, ինչպես նաև հնարավոր կլինի ներբեռնել և օֆլայն լսել դրանք iOS և Android համակարգով: