Գիտնականներին 1-ին անգամ հաջողվել է մարդու հիշողությունը բարելավել ուղեղում միկրոչիպի ներդրմամբ

ԳԻտնականներին պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է բարելավել մարդու հիշողությունը`  ուղեղում միկրոչիպի իմպլանտացիայի շնորհիվ։ «Հիշողության պրոթեզը», որը ստեղծել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի բիոինժեներ Դոնգ Սոնը, ապացուցված արդյունքով առաջին սարքավորումն է, որն ամրացնում է մարդու հիշողությունը։

Իր մշակած միկրոսխեմայի մասին Սոնը պատմել է Վաշինգտոնի նյարդաբանների միության համաժողովում։ 20 կամավոր մասնակցություն են ունեցել փորձերի ըթացքում, որոնց ուղեղներում տեղադրվել են էլեկտրոդներ էպիլեպսիայից բուժվելու համար։ Այն բանից հետո, երբ նրանց ուղեղին միացրել են Սոնի մշակած միկրոսխեման, սարքավորումը սկսել է ուղեղի ակտիվության վերաբերյալ տվյալներ հավաքել` խթանելով մարդու կարճատև և օպերատիվ հիշողությունը։

Այնուհետև գիտնականների Էքսպերիմենտները հանգեցրել են օպերատիվ հիշողության 15 % և աշխատանքայինի` 25% բարելավման, հաղորդում է  New Scientist–ը:

Այս տեխնոլոգիան դեռևս չի մշակվել մինչև վերջ, սակայն, եթե այն օգնի վերկագանգնել հիշողության գործառույթների մի մասը, Սոնը էապես կթեթևացնի Դեմենիայով կամ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց կյանքը։