Լեգենդար տամագոչին վերադառնում է

90–ականների հայտնի ընտանի կենդանիները, որոնք մշտապես խնամքի կարիք ունեին այժմ վերադառնում են` հավելվածի տեսքով։ Տամագոչին հնարավոր կլինի խաղալ սմարթֆոնով։

Ինչպես օրիգինալ խաղում, այնպես էլ նոր հավելվածում պետք է խնամել, կերակրել, լողացնել, զբաղեցնել և հավաքել նրա հետևից։ բայց կան նար որոշ տարբերություններ։ Բոլոր տամագոչիները սկսում են խաղը «Տամաթաուն» քաղաքում, որտեղ նրանք կարող են գտնել իրենց տամագոչի ընկերներին։ Ընտանի կենդանին կարող է տեղաշարժվել քաղաքում, բացահայտել նոր վայրեր ու անկյուններ։ Խաղի նոր տարբերակում կլինեն նաև մինի–խաղեր և տամագոչիի զարգացման ֆունկցիաներ։

Չնայած նոր ֆունկցիաներին` խաղը նոստալգիկ հիշողություններ է առաջացնում։ Տվյալ պահին խաղը iOS և Android համակարգերում թողարկվել է միայն Կանադայում։ Խաղի աշխարհագրությունը կընդլայնվի 2018–ի սկզբին։