Ավելի շատ ինտերնետ U! Կանխավճարային ծառայության բաժանորդների համար

Դեկտեմբերի 15-ից U! Կանխավճարային ծառայության U!1000, U!1500, U!2000 սակագնային պլանների առկա և նոր բաժանորդները նույն ամսավճարի դիմաց վայելում են ինտերնետ ներառումների ավելի մեծ ծավալներ:

Օրինակ՝ U!1000 սակագնային պլանի բաժանորդները յուրաքանչյուր ամիս ստանում են 1 ԳԲ ինտերնետ նախկին 100 ՄԲ-ի փոխարեն: U!1500  սակագնային պլանի բաժանորդներն ամեն ամիս ստանում են 1.5 ԳԲ ինտերնետ ծավալ նախկին 1 ԳԲ-ի փոխարեն, իսկ U!2000 սակագնային պլանի բաժանորդները՝ 2 ԳԲ նախկին 1.5 ԳԲ-ի փոխարեն:

Հավելենք, որ U!3000 կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները շարունակում են ստանալ ամսական 3 ԳԲ ինտերնետ ծավալ: