Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը դարձել է բոլոր ժամանակների ամենահարուստ մարդը

Amazon–ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը դարձել է բոլոր ժամանակների ամենահարուստ մարդը։ Ավելի վաղ ամենամեծ կապիտալը տնօրինող բիզնեսմենը համարվում էր Բիլ Գեյթսը, ում կարողությունը 1999թ. ապրիլին հաշվվում էր ավելի քան 100 մլրդ. դոլար։

Bloomberg–ի տվյալներով` Բեզոսի կարողությունը հասել է 105,1 միլիարդ դոլարի, իսկ Forbes-ի վարկանիշում նրա կարողությունը գնահատվում է 104,4 միլիարդ դոլար։ Երկու ցանկում էլ Ջեֆ Բեզոսը առաջ է անցել Microsoft-ի հիմնադրին։

Ըստ Forbes-ի` հունվարի 9–ի տվյալներով աշխարհում ամենամեծ օնլայն գնումների հարթակ Amazon-ի մեկ բաժնետոմսերի արժեքը կազմում է 1246 դոլար, սա ռեկորդային է ընկերության պատմությունում։ Ջեֆ Բեզոսին պատկանում է մոտ 78,9 մլնի բաժնետոմսեր, նրան է պատկանում նաև Washington Post պարբերականը և տիեզերական Blue Origin ընկերությունը։

Ուոլ Սթրիթի գործարարի հաջողության պատմությունը, որը մի օր որոշեց տեղափոխվել Սիեթլ և սկսել իր սեփական գործը ավտոտնակում, կարող եք կարդալ այստեղ: