Google-ի օգտատերերի 90%-ն արհամարհում է անվտանգության կարևոր ֆունկցիաներից մեկը

Google հաշվի ուժեղացրած պաշտպաությունն օգտագործում է Gmail էլ. փոստի օգտատերերի միայն տասը տոկոսը։ Ընկերությունն արդեն 7 տարի է, ինչ առաջարկում է պաշտպանել հաշիվը երկփուլային մուտքի օգնությամբ, սակայն այս հնարավորությունն օգտատերերի 90%-ն անտեսում է։

Երկփուլային մուտքն իրականացվում է SMS հաղորդագրությամբ եկած PIN–կոդի միջոցով։ Այս համակարգը կիրառելը հարմար է, եթե հաճախ եք օգտվում համացանցից և Gmail ծառայությունից հանրությանը հասանելի համակարգիչներով։ Բացի լոգինից ու գաղտանաբառից, այս ֆունկցիան հավելյալ հարցնում է G-****** տեսքով կոդ, որը SMS հաղորդագրությամբ ստանում եք հեռախոսին։

Կիբերանվտանգության Enigma 2018 Usenix կոնֆերանսում  Google–ի ինժեներ Գժեգոժ Միլկը (Grzegorz Milk) նշել է, որ երկփուլային մուտքի ֆունկցիան միացված է ծառայության օգտատերերի միայն տասը տոկոսի մոտ։

Հավելյալ պաշտպանության այս ֆունկցիան գործում է նաև Twitter, Facebook, “ВКонтакте” սոցցանցերում և այլ կայքերում, հատկապես նման համակարգ կիրառում են օնլայն–բանկերը բարձր ռիսկային տրանզակցիաները հաստատելու համար։