Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունն ավելացել է 20 մլրդ դոլարով

Amazon ընկերության ղեկավար, աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի կարողությունն ավելացրել է ևս 20 մլրդ դոլարով: Ընկերությունը հրապարակել է 2017թ. վերջին ֆինանսական եռամսյակի հաշվետվությունը՝ արձանագրելով շահույթի 38% աճ:

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Amazon-ի շահույթը գերազանցել է 60.5 մլրդ դոլարը: Ընկերությունը շահույթի նման աճ է արձանագրել Echo սարքերի բարձր վաճառքի, առցանց գնումների ծավալի մեծացման, ինչպես նաև «ամպային» բիզնեսի՝ Amazon Web Services-ի զարգացման շնորհիվ: Հայտնի է, որ Բեզոսն այժմ ունի ավելի քան 119 մլրդ դոլար:

Ուոլ Սթրիթի գործարարի հաջողության պատմությունը, որը մի օր որոշեց տեղափոխվել Սիեթլ և սկսել իր սեփական գործը ավտոտնակում կարող եք կարդալ այստեղ: