Forbes-ը 1–ին անգամ կազմել է կրիպտոարժույթով հարստացած միլիոնատերերի վարկանիշը

Կրիպտոարժույթների շնորհիվ ձևավորվել է մեծ շուկա։ Թեև կրիպտոարժույթների աշխարհից շատերը ցանկանում են անանուն մնալ, ինչպես օրինակ հայտնի չէ, թե ով է ամենատարածված կրիպտոարժույթի` բիթքոինի, հիմնադիրը։ Սակայն այս ոլորտում հայտնի են դարձել բազմաթիվ անհատներ, որոնք կրիպտոարժույթներից եկամուտ ստանալու և նոր տեխնոլոգիաները առաջխաղացնելու գործում հասել են մեծ հաջողությունների։

Forbes-ն առաջին անգամ կազմել է կրիպտոարժույթով հարստացած միլիոնատերերի, բլոկչեյնի հետ կապված ամենաազդեցիկ մարդկանց ցանկը։ Ձեռնարկատեր և Ripple կրիպտոարժույթի հիմնադիր Քրիս Լարսենը: Նրա կարողությունը գնահատվում է 7,5-8 մլրդ դոլար։

2–րդ հորիզոնականում Ջոզեֆ Լավինն է։ Նա օգնել է հիմնել Ethereum-ը, 1-5 մլրդ դոլար կապիտալով: 3–րդում`Binance կրիպտոարժութային բորսայի հիմնադիր Չանպեն Չժաոն` 1,1-2 մլրդ դոլարով:

Առաջին բիթքոին միլիարդատերեր են համարվում եղբայրներ Թայլեր և Քեմերոն Ուինքլվոսները: Forbes-ի վարկանիշում նրանք 4-րդ հորիզոնականում են։

Ethereum-ի համահիմնադիր ռուս Վիտալիկ Բուտերինը ցուցակում 17-րդն է, նրա կարողությունը գնահատվում է 400-500 մլն դոլար:

Վարկանիշում ընդգրկվել է նաև Վիտալի Վավիլովը, նախկին ԽՍՀՄ-ից, որը ստեղծել է բիթքոինի մայնինգի Bitfury ընկերությունը: Նրա կարողությունը գնահատվում է 500-700 մլն դոլար: