CAST. ստեղծվել են այլընտրանքային լոկալ ցանցեր Հայաստանի հեռավոր բնակավայրերում

Իրականացվել է փորձարարական CAST նախագիծը` հայ-բրիտանական WICASTR սթարթափի, Միացյալ Թագավորության Կենտրոնական Լենքշր համալսարանի (UCLAN) և Impact Hub Yerevan-ի համատեղ ջանքերով։ Այն նպատակ ուներ ստեղծել այլընտրանքային լոկալ ցանցեր Հայաստանի հեռավոր բնակավայրերում, որտեղ ինտերնետը դժվար հասանելի է, խնդրահարույց կամ պարզապես ոչ մատչելի։

CAST-ը, որի մեկնարկը տրվել էր դեռևս 2016 թվականին, օգտագործել է WICASTR-ի նորարարական տեխնոլագիան Հայաստանի հեռավոր գյուղերում անկախ և ապակենտրոնացված ցանցեր ստեղծելու և բնակիչներին օֆլայն մեդիա բովանդակություն տրամադրելու համար։

Նախագիծը ներառել է Լեռնապատ, Կամարիս և Լճաշեն գյուղերը, որտեղ տեղադրվել էին WICASTR-ի թվով 26 սարքերը՝ բնակիչներին հնարավորություն տալով իրենց սմարթֆոնների Wi-Fi-ի միջոցով օգտվել հետաքրքրող մեդիա բովանդակությունից` թերթեր, հաղորդումներ, աուդիո և վիդեո նյութեր, համայնքին վերաբերող տեղական նորություններ, ինչպես նաև հայտարարությունների և առք ու վաճառքի ընդհանուր հարթակից։