Էլոն Մասկի Tesla Roadster էլեկտրամեքենան NASA-ի բազայում գրանցվել է որպես տիեզերանավ

Էլոն Մասկի SpaceX ընկերության տիեզերք արձակված Tesla Roadster էլեկտրամեքենան NASA HORIZONS տվյալների բազայում գրանցվել է որպես տիեզերանավ:

HORIZONS-ում ներկայացվել է նաև Tesla Roadster տիեզերանավի մանրամասն նկարագրությունը, որտեղ ասվում է, որ այն բաղկացած է սովորական Tesla Roadster ավտոմեքենայից և Starman կոչվող սկաֆանդրի մանեկենից: Տիեզերանավի ընդհանուր կշիռը կազմում է 1250 կգ:

Falcon Heavy գերծանր հրթիռի արձակումը իրականացվել է փետրվարի 6-ին: Էլեկտրամեքենան երկրի ուղեծրում է անցկացրել 6 ժամ, որից հետո անցել արևակենտրոն ուղեծիր: Էլոն Մասկի խոսքով՝ ավտոմեքենան տիեզերքում միլիոն տարի է անցկացրել, սակայն NASA-ի տվյալների բազայում գրանցվել  մինչև 2030 թվականը:

Ավելի վաղ, փորձագետները կանխատեսել էին Tesla Roadster-ի ճակատագիրը տիեզերքում: Նշվում էր, որ այն կոչնչանա միկրոերկնաքարերի հետ բախումների և տիեզերական ճառագայթման հետևանքով: Ըստ փորձագետների՝ բոլոր օրգանական նյութերը, որոնք օգտագործվել են մեքենայի տարբեր մասերի պատրաստման համար, տիեզերքում կքայքայվեն ճառագայթման պատճառով: