Google-ի որոնողական համակարգի նոր փոփոխությունը բարկացրել է օգտատերերին

Google ընկերությունը նոր փոփոխություն է մտցրել իր որոնողական համակարգում, որն այնքան էլ լավ չեն ընդունել մեծաթիվ օգտաատերեր։

Google-ը նկարների որոնման համակարգում որոշ առանձնահատկություններ է փոխել է, անհետացել է «View Image» կոճակը, որը թույլ էր տալիս նկարները ներբեռնել ամբողջական չափով` առանց վեբ–կայք մուտք գործելու։

Ընկերությունը նշում է, որ սա արվել է բազմաթիվ լուսանկարիչների ու կայքերի տերերի խնդրանքով հեղինակային իրավունքների պաշտպանության նպատակով։ Նրանք բողոքել են, որ օգտատերերը կարող են մեկ քլիքով յուրացնել իրենց մտավոր սեփականությունը։ Այս քայլով Google-ը կստիպի օգտատերերին անցնել աղբյուր կայք և այնտեղից բեռնել նկարները։

Բացի այդ, Google–ից անհետացել է անալոգային նկարների որոնման գործառույթը։ Անալոգային պատկեր գտնելու համար այժմ անհրաժեշտ է նկարը քաշել և գցել Google-ի որոնման տողում։