Google-ը Microsoft-ում վտանգավոր խոցելիություն է հայտնաբերել

Google-ի մասնագետները Project Zero ծրագրի շրջանակում Microsoft Edge բրաուզերում վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել, սակայն այդ մասին ընկերությունն երկար ժամանակ չէր հաղորդում խոցելիության մասին, սակայն Microsoft-ում չէին կարողացել այն ուղղել, գրում է The Verge-ը։

Windows 10 Creators Update թարմացման մեջ ներկայացվել էր Arbitrary Code Guard (ACG) հարձակումներից պաշտպանական տեխնոլոգիան, որն ենթադրում է սարքի հիշողությունում վնասակար կոդի ներբեռնում, պաշտպանելու նպատակով:

Այնուամենայնիվ, փորձագետները հայտնաբերել են խոցելիություն, որը թույլ է տալիս շրջանցել այս պաշտպանությունը: Արդյունքում, հարձակվողները կարող են վնասակար կոդ տեղադրել համակարգչի հիշողության մեջ և այդպիսով կոտել համակրգիչն ու գողանալ տվյալները:

Ավելի վաղ, Microsoft ընկերությունը ջնջել է Google Chrome-ի գործարկիչ ծրագիրը իր սեփական հավելվածների օնլայն–խանութից` Microsoft Store–ից։ Արդյունքում Windows 10 S-ի օգտատերերը չեն կարող օգտվել Chrome բրաուզերից։

Նշենք, որ Microsoft Edge–ը ստանդարտ բրաուզեր է Windows 10–ում, որը կարող է փոխարինել Internet Explorer–ին։ Microsoft-ը մայիսին ներկայացրել է նոր Windows 10 S-ը, որը գործարկված է Microsoft Surface Laptop նորբուքերում։ Համակարգը ունի մի շարք սահմանափակումներ, դրանց թվում են ստանդարտ բրաուզերը փոխելու հնարավորությունը, ընդ որում, եթե օգտատերը բեռնի այլ բրաուզեր, ապա բոլոր կողմնակի հղումները` էլ. նամակներից կամ այլ ծառայություններից կբացվեն ստանդարտ բրաուզերում`  Microsoft Edge–ում։ Բացի այդ էլ նոր ծրագրեր հնարավոր է բեռնել Microsoft Store–ից միայն, որոնումներ կատարելն էլ Bing–ի միջոցով։