Boston Dynamics-ի շուն–ռոբոտին սովորեցրել են հակառակվել մարդուն (տեսանյութ)

Ամերիկյան Boston Dynamics ռոբոտաշինական ընկերությունը շարունակում է մարդու և ռոբոտների միջև կոնֆլիկտ սերմանել: Ընկերության հրապարակված տեսանյութը ներկայացնում է, թե ինչպես է ռոբոտը փորձում լուծել իր առջև դրված խնդիրը, իսկ մարդը խանգարում է նրան:

Տեսանյութում մարդը հրում է SpotMini շան նմանությամբ ռոբոտին դռան բռնակից, որը սարքը փորձում է բացել:  Թույլ տալով ռոբոտին կիսով չափ բացել դուռը՝ մարդը փորձում է այն պահել այդ դիրքում, իսկ հետո պոչից հետ է քաշում նրան։ Արդյունքում ռոբոտն իրականացնում է իր խնդիրը և, բացելով դուռը, անցում է մյուս սենյակ։

Տեսանյութի մեկնաբանությունում նշվում է, որ ցուցադրվել է SpotMini-ի՝ խոչընդոտներին հաղթահարելու ունակությունը։

Օրեր առաջ Boston Dynamics-ը հրապարակել էր ևս մեկ տեսանյութ, որտեղ  SpotMini–ն իր նոր հմտություններն էր ցուցադրում։ Ռոբոտը սովորել է բացել դռները, ավելին` զիջում է մեկ այլ ռոբոտի, պահում է դուռը, սպասում է վերջինս անցնի, այնուհետև ինքն է դուրս գալիս։

SpotMini–ն  նաև կարողանում է վազել, սողալ և բարձրանալ աստիճաններով։ Ռոբոտի թարմացված տարբերակը մշակել էր ճապոնական SoftBank ընկերությունը, որին 2017–ին ձեռք էր բերել Boston Dynamics ընկերությունը Google-ից։