Microsoft ընկերությունը թողակել է հավելված, որն օգնում է տեսողական խնդիրներով մարդկանց տեղաշարժվել քաղաքում։
Soundscape անունն ստացած օգնականը ձայնային ազդանշանի միջոցով օգտատերերին ասում է փողոցների և շինությունների անվանումները, երբ պետք է շրջադարձ կատարել կամ անցնել փողոցը։
Հավելվածը հնարավորություն է տալիս նաև մշակել սեփական երթուղին։ Soundscape, հետևելով տեղանքին, ձայնային բարձր ազդանշան է միացնում` վստահեցնելով, որ օգտատերը գտնվում է ճիշտ ուղղության վրա։
Օգնականը ունի պարզ կառուցվածք, ինչի շնորհիվ այն կարելի է գործարկել անգամ թույլ հզորություն ունեցող սմարթֆոններում, պարզապես սարքը պետք է «կարողանա» հաշվարկել գեոլոկացիայի տվյալները և միացված լինի ստերեո ականջակալներին։
Soundscape–ը այժմ հասանելի է միայն Միացյալ նահանգներում բնակվող Iphone-ի օգտատերերին։