Ինչո՞ւ Ջոնի Դեփը, Կիրա Նայթլին ու Բրեդլի Քուպերը չկան սոցցանցերում

Ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց ոչ բոլոր աստղերն են օգտվում սոցցանցերի ընձեռած հնարավորությունից։ Պատճառը ոչ միայն ժամանակի սղության մեջ է, այլ նաև վիրտուալ կյանքի հանդեպ անտարբերության։ Պարզենք, թե աստեղրից ովքեր չեն կիսվում կատուների, շների, ուտելիքների և արձակուրդներին արված լուսանկարներով։

 

Կիրա Նայթլի

Գեղեցկուհի Կիրա Նայթլին չկա գրանցված ոչ մի սոցիալական ցանցում։ Որոշ ժամանակ առաջ ծածկանունով գրանվեց Twitter-ում, բայց, միլիոնների մեջ աննկատ մնալով, հաշիվը հեռացրեց սոցցանցից։

Ջոնի Դեփ

Հոլիվուդյան սրտակեր Ջոնի Դեփը նույնպես անտարբեր է սոցիալական ցանցերի նկատմամբ։ Աստղը պարզապես չի սիրում ցուցադրել իր կյանքը։ Ավելին` անգամ բջջային հեռախոս չունի։

Ջենիֆեր Էնիսթոն

Ջենիֆեր Էնիսթոնը խոստովանել է, որ անգամ համակարգչով աշխատելն իր համար դժվարություն է, իսկ  սոցիալական ցանցերում էջեր ստեղծելու մասին չի մտածում։ Չնայած, աստղը Instagram-ում  էջ կառավարելու որոշ փորձեր արեց, բայց գլուխ չհանելով, հեռացրեց հաշիվը ։

Սկարլետ Յոհանսոն

Հոլիվուդյան գեղեցկուհին նույնպես չի սիրում իր կյանքը ցուցադրել վիրտուալ տարածքում, անգամ դեմ է արտահայտվում նման վարքին։ Յոհանսոնի կարծիքով, ավելի լավ է սոցցանցերում վատնած ժամանակը ծախսել արժեքավոր գործերի վրա։

Բրեդլի Քուպեր

Դերասանը նախապատվությունը տալիս է իրական շփումներին։ Չի գրանցվում սոցցանցերում, որպեսզի չհետևի իր կոլեգաների անձնական կյանքին և նրանց մասնակցությամբ ֆիլմերը գնահատի առանց անձնական վերաբերմունքի։