Space X և Tesla ընկերությունների հիմնադիր Էլոն Մասկը թվիթերյան իր միկրոբլոգում ներկայացրել է ստորգետնյա էլեկտրոբուսի նոր կոնցեպտ։
Ենթադրվում է, որ էլեկտրական ավտոբուսը կտեղաշարժվի ստորգետնյա թունելով՝ ժամում 150 մղոն արագությամբ (ժամում 241 կիլոմետր):
էլեկտրական ավտոբուսի մշակմամբ զբաղվում է Մասկի մեկ այլ ընկերություն ևս ՝ The Boring Company–ն։
Այն, գործարարի խոսքով, կտարբերվի մետրոյից։ The Boring Company նախագծի համաձայն, կկառուցվեն հազարավոր փոքրիկ կայաններ մեկ կայանման տեղի չափով, այն պարագայում երբ մետրոն պահանջում է մեծ հարթակների կառուցում։