Ittrend.am–ը շարունակում է քայլել հայ հայտնիների տեխնոհետքերով։ Այս անգամ փորձել ենք իմանալ հեռուստառադիոհաղորդավար Ժիրայր Ոսկանյանի համացանցային նախասիրությունները։
Գաջեթներից նախընտրում է` սմարթֆոն
Սիրելի տեխնոբրենդը` հիմա` Apple
Մեսինջերներից նախընտրում է` Telegram, Zangi
Սիրելի սոցցանցը` Instagram
Համացանցում առավել շատ կիսվում է` լուսանկարներով և ինձ համար հետաքրքիր նյութերով։
Էջեր, որոնց պարտադիր հետևում է`լրատվական էջեր, քաղաքական, հասարակական գործիչների էջեր:
Ի՞նչից է նյարդայնանում սոցցանցերում` երբ ակնհայտ երևույթները կամ իրադարձությունները, լուրերը լինելուց հետո սկսում են ակտիվ գրել, օրինակ, Հենոն գոլ խփեց, աջ փոխանցում արեց, անձրև է գալիս, կամ Արմեն Սարգսյանը՝ նախագահ, երբ իֆորմացիան հանրային է արդեն, իմաստ չեմ տեսնում։
Կտրականապես չի like-ի`ռասսիստական, սեքսիստական, ատելություն քարոզող լուրեր, նկարներ, գրառումներ։
Վատ մեկնաբանություններին պատասխանում է` կա՛մ կլինեմ անտարբեր, կա՛մ մեկ անգամ կփորձեմ բացատրել։
Ի՞նչ հավելվածներ է առավել հաճախ օգտագործում` ճամփորդական, ուսուցողական, շատ քմահաճ եմ ընտրում հավելվածները։
Սյուզան Թոսունյան