Apple Watch-ը մարդկային կյանքեր է փրկում

Երբ Apple-ը ներկայացրեց իր առաջին խելացի ժամացույցները դրանք  գործածվում էին որպես՝ գեղեցիկ և խելացի աքսեսուար: Տարիներ անց պատկերը փոխվել է և այսօր խնձորային բրենդի ժամացույցները կարող են օգնել հետևել առողջությանը, անգամ մարդկային կյանքեր փրկել:

Ստանդարտ գործառույթներից բացի խելացի ժամացույցներում տարիների ընթացքում հայտնվել են նաև այլ՝ ավելի կարևոր գործառույթներ ևս: Օրինակ՝ iWatch-ը կարող է նաև մարդկային կյանքեր փրկել: Վերջերս օգտատերերից մեկը հայտնել էր, որ 2017 թվականին հենց խնձորային բրենդի գաջեթի շնորհիվ բժիշկները փրկեցին նրա կյանքը: Սարքավորումը հայտնել էր, որ օգտատերիրոջ սրտի զարկը նորմային չի համապատասխանում: Բուժզննման արդյունքում պարզվել էր, որ լուրջ վիրահատության կարիք կա:

JAMA Cardiology ընկերության վերջերս անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ  խելացի գաջեթի Cardiogram հավելվածը  կարող է մինչև 97% ճշգրտությամբ ստուգել սրտի աշխատանքը: