Թիմ Քուկը դեմ չէ, որպեսզի օգտատերերը iPhone–ով էրոտիկ տեսանյութեր դիտեն

Վերջին հարցազրույցի ժամանակ Apple ընկերության տնօրեն Թիմ Քուկը ասել է, որ, ի տարբերություն Սթիվ Ջոբսի, դեմ չէ, որպեսզի iPhone–ի օգտատերերը կարողանան սմարթֆոնով էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ տեսանյութեր դիտել։

Ջոբսը նման տեսանյութերին առավել քան դեմ էր  և իր պարտքն էր համարում հեռու պահել iphone–ը  նմանատիպ կոնտենտից։

«Նրանք, ովքեր ցանկանում են էրոտիկ տեսանյութեր դիտել, կարող են Android գնել։ Իմ այս որոշմանը բացասական վերաբերող մարդիկ այլ մոտեցում ցույց կտային, եթե նրանք երեխաներ ունանային», –իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր տեխնոհսկան։