WhatsApp–ում նոր փոփոխություններ կան

Whatsapp մեսինջերում վերջես նոր գործառույթ է հայտնվել, որի շնորհիվ մի հեռախոսահամարից մյուսին անցնելու դեպքում, օգտատերերը կարող են փոխանցել բոլոր տվյալները` զրուցարաններ, նկարներ, կոնտակտներ։ Բացի այդ խմբակային չատերում օգտատերերը խմբի մասնակիցի հեռախոսահամարի փոփոխության մասին ծանուցումներ պիտի  ստանան։

 

Գործառույթը, թողարկվելուց կարճ ժամանակ անց, էական փոփոխությունների է ենթարկվել` այժմ օգտատերը կարող է որոշել ցանկանում է, որ իր կոնտակտները տեղեկանան հեռախաոսահամարի փոփոխության մասին, թե` ոչ։

 

WhatsApp–ի նոր գործառույթը դեռևս հասանելի է միայն  Android 2.18.97 բետա տարբերակում։ iOS օպերացիոն համակարգում փոփոխությունները հասանելի կլինեն ավելի ուշ։