Բիթքոինի արժեքը կրկին ընկել է

Բիթքոին կրիպտոարժույթը  սակարկություններում էժանանում է: Խնդիրն այն է, որ կրիպտոարժույթի կանոնավոր աճն  արդեն դադարել է:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինն էժանացել է 6,41 %-ով՝ հասնելով մինչև 6,86 հազար դոլարի: Bitfinex բորսայում բիթքոինն էժանացել է 6,25 %-ով, մինչև 6,87 հազար դոլար, GDAX-ում՝ 6,18 %-ով, մինչև 6,868 հազար դոլար:

Բայց սա միայն բիթքոինի խնդիրը չէ, էժանանում են նաև  այլընտրանքային մյուս կրիպտոարժույթները: Ethereum-ի գինը նվազել է 5,1 %-ով, մինչև 382,6 դոլար, Ripple-ի՝ 6,11 %-ով, մինչև 0,501 դոլար, Bitcoin Cash-ի՝ 6,47 %-ով, մինչև 642,59 դոլար:

CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 258,2 մլրդ դոլար: Ամբողջ շուկայում բիթքոինին բաժին է ընկնում մոտ 45 %-ը: