WhatsApp-ում ավելացել է ձայնային հաղորդագրությունների նոր գործառույթ

Wabetainfo-ի փոխանցմամբ,  WhataApp մեսինջերի նոր բետա տարբերակն արդեն հասանելի է Android օպերացիոն համակարգի համար։ Թարմացման արդյունքում  մեսինջերում ներ գործառույթներ կան, որոնք   նախատեսված  են ձայնային հաղորդագրությունների համար։

Այժմ երկար հաղորդագրություններ ձայնագրելու համար մատը կոճակի վրա պահելու անհրաժեշտություն չկա։ Մեկ անհգամ սեղմելուց հետո կարող եք այն թողնել և ձայնագրությունը կշարունակվի։

Մեկ այլ գործառույթի շնորհիվ էլ օգտատերերը կարող են նախքան ուղարկելը լսել  ձայնային հաղորդագրությունները։ Ավելացել է նաև սթիքերների նոր շարք, որը  կարող են օգտագործել ոչ մեծ ծավալով հիշողություն ունեցող սմարթֆոններում։