Համացանցում հայտնվել է Samsung Galaxy Note 9–ի հավանական լուսանկարներն ու տեխնիկական բնութագիրը։
Աղբյուրների փոխանցմամբ սմարթֆոնը կստանա փոքր ինչ մեծ էկրան` 6,4 դյույմ, իսկ մրատկոցի հզորությունը կլինի 4000 կամ 3850 մԱ/ժ ։ Սա բավական մեծ է Galaxy Note 8–ի համեմատ։ Սպասվում է, որ նորույթը կունենա երկակի հզոր ֆոտոխցիկ։ Ամենայն հավանականությամբ Galaxy Note 9 կդառնա ընկերության առաջին սմարթֆոնը, որը կստանա էկրանում ներդրված մատնահետքի սքաներ։
Գաջեթը զինված կլինի Exynos 9810 և Qualcomm Snapdragon 845 պրոցեսորներով` կախված, թե որ տարածաշրջանի համար է թողարկվելու։ Galaxy Note 9 կթողարկվի երկու տարբերակով` 6 գբ օպերատիվ և 64 գբ, 128 կամ 256 գբ ներկառուցված հիշողություններով։
Ընկերությունը պատրաստվում է իր նորույթը մասնագետների և օգտատերերի դատին հանձնել 2018 թվականի օգոստոս ամսին։