iPhone–ի համար նախատեսված ավտոմոբիլային լավագույն գաջեթները

9to5Mac  հարթակը հոդված է հրապարակել է iPhone–ի համար նախատեսված ավտոմոբիլային գաջեթներ, որոնք կհեշտացնեն սմարթֆոնի կիրառումը մեքենա վարելիս։

Անլար լիցքավորում

Գրեթե յուրաքանչյուր մեքենայում հիմա գոյություն ունեն USB–ներ, որոնց միջոցով կարելի է լիցքավորել սմարթֆոնը։ Ինչպես հաճախ է պատահում, լարեր կիրառելը խնդիրներ է առաջ բերում, իսկ անլար լիցքավորման սարքերն ազատում են այդ խնդրից։

Մեքենաների համար նախատեսված անլար լիցքավորիչներից է օրինակ`  iOttie Easy One Qi–ը։ Ունիցերսալ կառուցվածքի շնորհիվ այն կարելի է փակցնել գրեթե յուրաքանչյուր մակերեսի վրա։ Գաջեթն ունի նաև հավելյալ USB միացում։ Գաջեթը կարելի է ձեռք բերել  49,95 դոլարով Amazon–ից։

Ավանդական ֆիքսատոր

Եթե ձեր սմարթֆոնում բացակայում է  Qi հարմարանքը, ապա կարելի է միշտ էլ ուշադրություն դարձնել ավանդական ֆիքսատորներին, որոնց կիառումը անվտանգ է դարձնում երթևեկելու ընթացքում սմարթֆոնից օգտվելու գործընթացը։