iPhone 5s-ն iOS 12–ի հնարավորություն կունենա

Apple-ը թույլ կտա iPhone 5s-ին օգտվել  օպերացիոն համակարգի առաջիկա թարմացումից: Այսինքն՝ iPhone 5s-ի օգտատերերը հնարավորություն կունենան ներբեռնել   iOS 12 օպերացիոն համակարգով: Հարկ է նշել որ iPhone 5 մոդելը, որը iPhone 5s-ից մեկ տարի առաջ էր թողարկվել, հնարավորություն չունեցավ աշխատելու iOS 11-ով: iPhone 4s-ը և iPhone 5-ը համապատասխանաբար չեն օգտվել նաև iOS 9-ից և iOS 10-ից:

Աղբյուրը հաղորդում է նաև, որ չնայած նման հնարավորությանը, iPhone 5s-ը զրկված կլինի iOS 12-ի որոշ առանձնահատկություններից: Հիշեցնենք, որ iOS 12-ի թողարկումը նախատեսվում է այս տարի: