ԻՏՁՄ-ն միացել է World Vision Armenia – Վորլդ Վիժն Հայաստան-ի «3action» ծրագրին, որի նպատակն է օգնել համայնքների երեխաներին և երիտասարդներին լինել առողջ, զարգացած և խելացի` սովորելով նաև կոդավորում: Արդեն կազմակերպվել են ռոբոտաշինության 5 ամսյա դասընթացներ Գեղարքունիքի մարզի 8 համայնքների աշակերտների համար։ Դասընթացից հետո ձևավորված 8 խմբերը կմասնակցեն մրցույթի` պատրաստելով առաջադրված չափանիշներով ռոբոտներ:
«#3action»-ն իրականացնում է Վորլդ Վիժն Հայաստանը` Good Credit UCO CJSC-ի ֆինանսավորմամբ: